Wy/hy/Վանաձոր

< Wy | hy
Wy > hy > Վանաձոր

This page is under construction.
Հոդվածը չի ավարտված և խմբագրման մեջ է։

Wy/hy/Վանաձոր


Վանաձորի համայնապատկեր

Վանաձոր
[www.vanadzor.am պաշտոնական կայք]
noframe
Վանաձորից
տեղեկություններ
բնակչություն 117 000
տարադրամ դրամ (AMD)
հեռախոսի կոդ +374 (322)
ժամային գոտի 04+
noframe


Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 100,000-ից ավելի է։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։

Տրանսպորտ

edit

Երևանից Վանաձոր կարելի է հասնել հետևյալ տարբերակներով՝

  1. LS group տաքսի -1400 դրամ, նստում եք Բարեկամություն մետրոյի մոտից ու գնում Վանաձորում ցանկացած տեղ ձեր ցանկությամբ տեղ ամրագրելու համար պիտի նախապես զանգել 094880849.Կարելի եք միանգամից հետադարձն էլ պայմանավորվել։ Մեքենաները 6-տեղանոց են։
  2. Երթուղային տաքսի-1000 կամ 1200 դրամ, նստում եք Կիլիկիա ավտոկայանից։ Սովորաբար ամենաուշը 6-ից 7-ն ընկած հատվածում կարելի է գնալ, հետ գալու համար շատ հարմար տարբերակ չի։ Մեքենան շարժվում է, երբ որ լցված է լինում։
  3. Արփի Տաքսի - 1500 դրամ, վերջին տվյալներով նստում եք տնից գնում եք էլի ցանկացած տեղ Վանաձորում։ Հարկավոր է նախապես զանգահարել 077960666 հեռախոսահամարով. մեքենաները 4-տեղանոց են։ Էլի պիտի նախապես զանգահարել տեղերը ամրագրելու համար։
  4. Վանաձորի տաքսի` 1500 դրամ, աշխատում է LS տաքսու նման։ Հեռախոսահամարը` 099110174
  5. GG շաթլ, վերջին տվյալներով 1300 դրամ է էփլիքեյշնի մեջ նշում եք GG shuttle, նշում եք քաղաքը ու ամրագրում եք մարդկանց քանակը, շարժվելու վայրը և այլն։

Ուր գնալ

edit
 
Վանաձոր
  • 1 Կիրովական հյուրանոց, Մաշտոցի փող. 1. Կարելի է բարձրանալ Կիրովական հյուրանոցի մոտ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի շրջակա լեռներ, լճեր և քաղաքի համայնապատկեր:
  • 2 Լճեր, Զորավար Անդրանիկի և Սանկտ Պետերբուրգ փողոցներ միջև. Կարելի է գնալ լճեր, ծառերի պուրակով անցնել:
  • Քաղաքային այգի. Գնալ քաղաքային այգի ու քայլել՝ մի քիչ կեղտոտ է, բայց դե բնությունը սիրուն է։
  • 3 Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի. Եկեղեցին հիմնադրվել է մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովը 1831 թվականին։ Եկեղեցու բակում գտնվող «Սրբոց Նահատակաց» պուրակում տեղադրված է 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի հուշակոթողը։    
  • 4 Գնալ թթու ջուր՝ շատերը սիրում են ու առողջարար է, հին եկեղեցու, Կիրովական հյուրանցին մոտ է.
  1. Այցելել երկաթգիծ,
  1. Գնալ Սուրբ Սարգիս եկեղեցի, սրբազանի նստավայր,
  2. Կժերով խանութ, հուշանվերների նկարչական իրերի ու նկարների համար։

Սնունդ

edit
  1. Vanadzor Ջազ - ամեն ինչ էլ կա...մենակ մեկ-մեկ (ավելի ճիշտ սովորաբար) թխվածքներից մի քանի բան է լինում, բայց դե դա բոլոր տեղերում էլ այդպես է։ Բավականին շատ ծխում են։
  2. Oazis in Vanadzor Օազիս - տարիների պատմություն ունեցող սրճարանն է, ամեն ինչ նույն ձև ոնցոր Ջազում...այստեղ էլ են ծխում
  3. Թեյնիկ- Անտիկաֆե է կարծեմ (վերջին տվյալներով) բայց թեյ, սուրճ ունեն
  4. Самовар Гастропаб - Սամովար - թեյարան, թխվածքարան..ուտելիք չունեն
  5. Տաշիր պիցցա - սիրուն, նոր Տաշիր պիցցա, սուշիով բանով
  6. KFC- մերն ավելի էժան է
  7. Izagri Pandok Իզագրի - եթե մի քիչ ավելի նորմալ ուտելիք եք նախընտրում
  8. Cafe Madera Կլորունիվերմագի տակը, շուկայից դեպի եկեղեցի տանող ճանապարհին
  9. Sirinka Cafe Bakery
  10. Աստերի - համեղ ուտելիքներ

Գիշերակաց

edit
  1. «Կիրովական» հյուրանոց
  2. Արգիշտի հյուրանոց
  3. Laguna Hotel Vanadzor,
  4. Royal Palace Hotel