Wy/hy/Հայաստան

< Wy‎ | hy
Wy > hy > Հայաստան

Հայաստանը պետություն է Մերձավոր Արևելքում:


Հայաստան
noframe
Հայաստանի Հանրապետություն
noframe
Մայրաքաղաք Երևան
տեղեկություններ
բնակչություն 2,974,693 մարդ
տարածք 29,743 կմ²
հեռախոսի կոդ +374
ժամային գոտի UTC+4
noframe

Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում: Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային: Հարավարևելյան կողմում ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է (Արցախ), իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:

Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը: Հայ ժողովրդի պատմության սկիզբն ընդունված է համարել մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում:

Ժամանակակից Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և 2015 թվականի դրությամբ ունի 2 974 693 բնակիչ (136-րդն աշխարհում): Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 98.7 տոկոսը դավանում է քրիստոնեություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է:

Հայաստանը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է: Հայաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում:

Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է: 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: