Wy/hy/Ստեփանակերտ

< Wy | hy
Wy > hy > Ստեփանակերտ

This page is under construction.
Հոդվածը չի ավարտված և խմբագրման մեջ է։

Wy/hy/Ստեփանակերտ


Վանաձորի համայնապատկեր

Ստեփանակերտ
noframe
պաշտոնական կայք
Ստեփանակերտի խորհրդանիշ համարվող «Տատիկ և պապիկ»-ը
տեղեկություններ
բնակչություն 56,6 հազար
տարադրամ դրամ (AMD)
հեռախոսի կոդ +374 47 և +374 97
ժամային գոտի 04+

Ստեփանակերտը Արցախի Հանրապետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրն է՝ փոքրիկ կոլորիտային քաղաք։ Երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ Բնակչության թվաքանակը չի գերազանցում 57 հազարը, սակայն քաղաքային ակտիվությունն ու շարժը վերջինիս անբաժան ուղեկիցներն են։

Ստեփանակերտը Արցախյան պատերազմի հետևանքով (մասնավորապես՝ ադրբեջանական ռմբակոծությունների արդյունքում) ենթարկվում է փլատակ հիշեցնող ամայի տարածքի։ Ազատագրական գործողությունների ավարտից հետո տարի առ տարի վերականգնվում են քաղաքի ենթակառուցվածքները։ Ստեփանակերտը արագորեն զարգացող քաղաք է, որը ներկայումս լի է արևմտյան, ժամանակակից շինություններով։ Ազգային ավանդույթների վրա խարսխված ինքնատիպ խորհրդանշականությունը քաղաքը դարձնում է էլ ավելի գրավիչ։

Հետաքրքրական է հետկապես այն իրողությունը, որ ինչպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի, այնպես էլ Ստեփանակերտի հատակագծի գլխավոր հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է։

Տրանսպորտ

edit

Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ծանոթանալ ԱՀ վիզային քաղաքականությանը։ Հայաստանի քաղաքացիներն ազատ կարող են մուտք գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք։

Մեկնումն ավտոբուսով

edit

Հայաստանից Ստեփանակերտ հասնել հնարավոր է հետևյալ եղանակներով․

  • Երևանից ամեն առավոտ դեպի Ստեփանակերտ շարժվող ավտոբուսներ կարելի է գտնել «Կիլիկիա» ավտոկայանում։ Սովորաբար մեկնման ժամերն են 06:00, 07:00, 08:00, իսկ երբեմն նաև 09։00։ Այնուամենայնիվ, սրանք մոտավոր ժամերն են և նախընտրել է, որպեսզի ավտոկայանում լինեք ավելի վաղ (առնվազն 20-30 րոպե): Դրա շնորհիվ դուք կապահովագրեք նաև ձեր տեղը (երթուղայինը 20-25 տեղանոց է), քանի որ ավելի ուշ կարող են խնդիրներ լինել նստատեղերի քանակի հետ կապված։ Ճանապարհորդությունը դանդաղ է և կարող է տևել մինչև 8 ժամ։ Կարող եք նախապես որևէ բան մտածել ճանապարհին չձանձրանալու համար։ Տոմսերի արժեքը 5000 դրամ է։ Հետադարձի երթուղու մասին կարող եք հարցնել տեղում։
  • Սիսիանից Ստեփանակերտ մեկնող մարշրուտկան աշխատում է միայն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10։30։ Նախքան Արցախ ուղևորվելը՝ կանգ է առնում նաև Գորիսի կայարանում։ Արժեքը՝ 4000 դրամ։
  • Գորիսից դեպի Ստեփանակերտ ուղևորվող վերջին մարշրուտկան դուրս է գալիս 11։10-ի սահմաններում՝ մայրուղու և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից։ Արժեքը՝ 2000-2500 դրամ։

Մեկնումը մեքենայով

edit

Եթե դուք ցանկանում եք մեկնել Արցախ ձեր մեքենայով՝ դա որևէ խնդիր չի կարող առաջացնել։ M-12 մայրուղին Հայաստանը Գորիսով կապում է Արցախին։ Սա համարվում է Ստեփանակերտ տանող ամենատարածված ճանապարհը։ Այլընտրանքային ճանապարհը տանում է Քարվաճառի լեռնանցքով և հայտնի է Վարդենիսի ավտոճանապարհ անվամբ (Հայաստանից հետևեք M-11 ճանապարհին)։ Սա ի տարբերություն առաջինի՝ վերակառուցվել է 2016 թվականին և խորհուրդ է տրվում արկածային ճանապարհորդություններ նախընտրողներին։ Բացի այդ, Վարդենիսի ավտոճանապարհը բաց է միայն ամռանը։ Երկու դեպքերում էլ ճանապարհին դուք կհանդիպեք բնության զարմանալի տեսարանների, խոր անտառների, դրամատիկ ժայռերի և պատմամշակութային հուշարձանների։

Այլ տրանսպորտային միջոցներով

edit
  • Ստեփանակերտն ունի ժամանակակից, նորակառույց օդանավակայան, որը սակայն չի գործարկվում։ Նախկինում նախատեսվում էր կանոնավոր թռիչքներ սահմանել դեպի Երևան, որը, սակայն, չի իրականացվում ադրբեջանական գործոնի պատճառով։ Արցախի ազգային ավիափոխադրողը՝ «Արցախ Էյր»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որ թռչելու է Ստեփանակերտի օդանավակայանից՝ նոր գնված Bombardier CRJ200 ինքնաթիռներով։
  • 1994 թվականից ի վեր գնացքի կայարանը չի գործում։

Տեղաշարժվել Ստեփանակերտում

edit
 
Ստեփանակերտ

Ստեփանակերտում գործում են քաղաքային ավտոբուսների մի քանի գծեր։ Ուղեվարձը կազմում է 100 դրամ։

Եթե դուք չեք ցանկանում երթևեկել քաղաքային տրանսպորտով՝ ապա ամեն քայլափոխի կարող եք հանդիպել տաքսիների (խորհրդային արտադրության մեքենաներից մինչև «Մերսեդես» մակնիշի): Ի սկզբանե նաև կարող եք գին որոշել տաքսու վարորդի հետ։ Տաքսու գները Երևանի հետ համեմատությամբ մի փոքր ավելի թանկ են՝ հատկապես, երբ դուրս եք գալիս Ստեփանակերտից։

Վարորդների մեծ մասը հակված է խոսել ձեզ հետ ուղևորության ընթացքում։ Շատերը կարող են աչքի ընկնել նաև իրենց ազգայնականությամբ։ Ի տարբերություն Երևանի՝ Արցախում տաքսու վարորդները շատ ավելի ազնիվ են, սակայն երբեմն կարող են պահանջել նախատեսվածից շատ գումար։

Ուր գնալ

edit
  • 1 Ստեփանակերտի կենտրոնական շուկա, Սասունցի Դավթի 12. Շուկայում առկա է թարմ և պահածոյացված միրգ ու բանջարեղենի մեծ ընտրություն։ Այստեղ դուք կարող են ճաշակել Արցախյան ավանդական ժենգյալով հացը՝ ուտեստ, որը պատրաստվում է լեռնային խոտաբույսերից
  • 2 Մե՛նք ենք մեր սարերը կոթող («Պապիկ-տատիկ»). Անուղղակիորեն, այս հուշակոթողը համարվում է Արցախի խորհրդանիշը։
  • Վերածննդի հրապարակ. Քաղաքի կենտրոնական հրապարակն է, որտեղ գտնվում են մի շարք կառավարական շենքեր։ Սա հիանալի վայր է զբոսանքի համար։ Հրապարակը
  • 3 Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար. Ստեփանակերտի ամենամեծ եկեղեցին է։
  1. Այցելել համալսարանների շենքեր,
  2. Այցելել կառավարական շինություններ։

Թանգարաններ

edit
  • 4 Արցախի պետական թանգարան, Սասունցի Դավթի 4. Փոքրիկ թանգարան է Ստեփանակերտի կենտրոնում։ Ներկայացված է հնագույն ժամանակներից մինչև Արցախյան պատերազմն ընկած ժամանակաշրջանի պատմությունը։
  • 5 Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան. Ներկայացված են շուրջ 3 հազար ազատամարտիկների դիմանկարներ, որոշ անձնական իրեր (փաստաթղթեր, նամակներ, ինքնաշեն զենքեր, համազգեստներ և այլն), պատերազմական լուսանկարներ, Արցախյան պատերազմի ժամանակ ՊԲ-ի ստորաբաժանումների և ազատամարտիկների զորաշարժերի քարտեզներ, սխեմաներ և այլն։
  • 6 Ստեփանակերտի պատկերասրահ, Սասունցի Դավիթ 6. Պատկերասրահը ունի իր սեփական ֆոնդը՝ համալրված տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներով։

Ստեփանակերտի շրջակայքում

edit
  • 7 Ասկերանի բերդ կամ Մայրաբերդ, Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք. Բարձր աշտարակներով ու հաստ պատերով բերդը երկու կողմից փակում է Կարկառ գետի հովիտը։ Բերդն ամրացված է կրկնապարիսպներով, որի պատճառով դժվարանցանելի է դառնում լեռների արանքում գտնվող ձորակի ճանապարհը։
  • 8 Տիգրանակերտի ավերակներ. Մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից հիմնադրված Տիգրանակերտ քաղաքի ավերակները։