Wy/hy/Մաքենիս

< Wy | hy
Wy > hy > Մաքենիս
Մաքենիս
noframe
տեղեկություններ
բնակչություն 405
տարադրամ դրամ (AMD)
ժամային գոտի 04+
noframe


Մաքենիս, գյուղ է Հայաստան Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում: Ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների գյուղում բնակվում է 405 մարդ:

Ինչպես հասնել

edit

Գյուղի ճանապարհը գտնվում է անբարվոք վիճակում: Տրանսպորտը շարժվում է Վարդենիս քաղաքից: Հասնում է մինչև Ախպրաձոր գյուղ, սակայն տրանսպորտը շատ ժամանակ չի աշխատում, քանի որ պետք է առնվազն 10 ուղևոր հավաքվի, որպեսզի շարժվի: Տաքսիները դեպի գյուղ գնում են 3000 դրամով:

Զբոսանք

edit

 

Գյուղը հայտնի է միջնադարյան վանական համալիրով՝ Մաքենյաց վանքով, որը համարվում է Սյունյաց աշխարհի նշանավոր վանքերից մեկը: Վանքը հայտնի դարձավ Սողոմոն Մաքենացու շնորհիվ, ով կրոնական բոլոր ծեսերը հուներենից թարգմանեց հայերեն:

Գյուղում զբոսանքի կամ ժամանցի այլ տարբերակ չկա:

Սնունդ

edit

Գյուղում առկա է երկու փոքր խանութ, սնվելու այլ կենտրոններ չկան, այդ իսկ պատճառով սնունդը վերցրեք ձեր հետ:

Գիշերակաց

edit

Գյուղում բացակայում են հյուրանոցներն ու հյուրատները, այդ իսկ պատճառով գիշերակացի դեպքում Ձեզ անհրաժեշտ է լինելու վրաններ, ընդ որում միայն հուլիս-օգոստոս ամիսներին, քանի որ մնացած ամիսներին շատ ցուրտ է լինում գյուղում: