Wy/hy/Գորի

< Wy | hy
Wy > hy > Գորի

Գորին քաղաք է Վրաստանի կենտրոնական հատվածում` Շիդա Քարթլի երկրամասում: Այն համարվում է Գորիի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։


Գորի
noframe
გორი
noframe
տեղեկություններ
բնակչություն 49,500 մարդ
տարադրամ լարի (ლ)
հեռախոսի կոդ + 995
ժամային գոտի UTC+4
noframe

Գորի քաղաքը հիմնադրել է Վրաց Բագրատունիների դինաստիայի թագավոր Դավիթ IV Շինարարը: Ըստ 2014 թվականի Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալների, Գորիի բնակչությունը կազմում էր 54,7 հազար մարդ:

Գորին աշխարհին հայտնի է իր տեսարժան վայրերում: Այստեղ տեղակայված ամենանշանավոր կառույցը միջնադարյան Կորիսցիխե ամրոցն է:

1920 թվականին Գորիում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում քանդվել են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Սուրբ Գևորգ, սուրբ Համբարձման, Սուրբ Ստեփանոսի եկեղեցիները, ինչպես նաև վանկսկյան վանական համալիրը:

Քաղաքի գլխավոր զբոսաշրջային կենտրոնն է Ստալինի թանգարանը:

Աշխարհագրություն

edit

Գորի քաղաքը գտնվում է Վրաստանի կենտրոնական հատվածում: Այս քաղաքը գտնվում է Քարթլիի ձորում՝ Քուռ գետի և դրա վտակ հանդիսացող Մեծ Լիախվի գետերի միախառնման կետում:

Քաղաքի ռելիեֆը հիմնականում լեռնային է: Ընդերքը հարուստ է օգտական հանածոներով:

Գորի քաղաքը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 76 կմ և Ցխինվալից 33 կմ հեռավորության վրա: