Wy/hy/Վրաստան

< Wy | hy
Wy > hy > Վրաստան

Վրաստանը պետություն է Մերձավոր Արևելքում։


Վրաստան
noframe
საქართველო
noframe
տեղեկություններ
բնակչություն 3.729.500 մարդ
տարածք 69,700 կմ²
տարադրամ լարի (ლ)
հեռախոսի կոդ + 995
ժամային գոտի UTC+4
noframe

Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկաս լեռնային համակարգի արևմտյան ու կենտրոնական հատվածում։ Արևմուտքում ողողվում է Սև ծովի ջրերով։ Հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Հյուսիսային ու հյուսիսարևմտյան հատվածներում Հարավային Օսիայի ու Աբխազիայի հանրապետություններն են, որոնք միջազգային հանրության կողմից (բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից), համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրն է։


Էկո-զբոսաշրջությունը Վրաստանի զբոսաշրջության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն է, և միևնույն ժամանակ երկիրն այդ առումով ունի զգալի ներուժ։

Վրաստանում այդ ոլորտը ունի մեծ հնարավորություններ՝ հաշվի առնելով երկրի զբաղեցրած 12–րդ տեղն ըստ կենսաբազմազանության: Վրաստանի հողատարածքի համարյա կես միլիոն հեկտարը պաշտպանված տարածքներ են, դա մոտավորապես երկրի տարածքի 7 %-ն է։ Բոլոր արգելոցների 75%-ը անտառապատ են։ Վրաստանում կան 14 ազգային արգելոցներ, 9 ազգային պարկեր, 14 բնական հուշարձաններ և 2 բնական լանդշաֆտներ:

Հանրապետությունում կան մոտ 300 լեռնային, մերձծովյա կլիմայական, հանքաջրաբուժական և ցեխային հանգստավայրեր։ Ձմեռային հանգստավայրերը ակտիվ են դեկտեմբերի վերջերից մինչև ապրիլի վերջը, իսկ ամառայինները՝ մայիսի վերջից մինչև հոկտեմբերի կեսերը։

Կովկասյան լեռների վրացական հատվածում հինգ գագաթներ իրենց բարձրությամբ գերազանցում են Մոնբլանը: Ուշբա լեռը (4710 մ)՝ Սվանեթի լեռնային շրջանի գագաթներից մեկը, համարվում է Կովկասի ամենադժվարանցելի լեռներից մեկը։ Խևսուրեթին, Խևին, Պշավին, Տուշեթին, Ռաչան և Սվանեթին համարվում են քիչ անցանելի, և այդ պատճառով էլ գրավիչ են արկածային զբոսաշրջության սիրահարների համար։