Սանկտ-Պետերբուրգ | |
[gov.spb.ru պաշտոնական կայք] | |
Սանկտ-Պետերբուրգը | |
տեղեկություններ | |
բնակչություն | 5,028 մլն․ |
տարադրամ | ռուբլի (руб) |
հեռախոսի կոդ | +7 812 |
ժամային գոտի | +4 |
Կլիմա
editՏրանսպորտ
editՍանկտ-Պետերբուրգում գործում է հասարակական տրանսպորտ՝ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, տաքսիներ, մետրո, որը հնարավորություն է տալիս առանց դժվարության հասնել ցանկացած վայր։
Մետրոպոլիտեն
editՊետերբուրգյան մետրոպոլիտեն իր մեծությամբ 2-րդն է Ռուսաստանում: Առաջին գնացքները աշխատել են 1955 թվականի նոյեմբերի 15-ին: Հիմա գործում է հինգ գիծ, որոնց երկարությունը 122 կմ է և 63 կայարան:
Կապ
editՍանկտ-Պետերբուրգը լի է ինտերնետ սրճարաններով։ Սանկտ-Պետերբուրգում գործում են հետևյալ բջջային օպերատորները՝
- MEGAFON(GSM), հեռ. +7 (812) 960-04-44, 960-05-00) - առաջին բջջային օպերատորը Սանկտ-Պետերբուրգում:
- MTS(GSM), հեռ. +7 (800) 333-08-90)
- TELE2(GSM), հեռ. +7 (812) 329-00-22)
- BEELINE(GSM), հեռ. +7 (812) 740-60-00)
- SKYLINK(CDMA), հեռ. +7 (812) 715-05-05) — CDMA ստանդարտի միակ օպերատորը Սանկտ-Պետերբուրգում:
Տեսարժան վայրեր
editԹանգարաններ
editԲնօրինակ անվանում | Հասցե | Բացման տարեթիվ | Ցուցանմուշների նկարագրություն | Պատկեր |
---|---|---|---|---|
Պետական Էրմիտաժ [1] | Պալատական հրապարակ , 2 | 1764 թ.[2] | Թանգարանում ներկայացվում է համաշխարհային մշակույթի զարգացումը քարե դար ից մինչ XX դար ի վերջ | |
Պետրոս I-ի ձմեռային պալատ [1] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) |
Պալատական առափնյա փողոց , 32 | 1992 թ. | XVIII դար ի առաջին քառորդի ճարտարապետական ինքնատիպ հուշարձան Էրմիտաժի թատրոն ի տակ | |
Մենշիկովի պալատ [1] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) |
Համալսարանի առափնյա փողոց , 15 | 1981 թ. | Թանգարանում ցուցադրվում են արվեստի նմուշներ, Պետրոս I -ի ժամանակաշրջանի կենցաղային պարագաներ Էրմիտաժի հավաքածուից | |
Կայսերական ճենապակու գորշարանի թանգարան [1] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) |
Օբուխովյան պաշտպանության պողոտա, 151 | 2003 թ. | Ճենապակու հայրենական առաջին գործարանի զարգացման էտապները | |
Գլխավոր շտաբի շինության արևելյան թև[1] (Պետական Էրմիտաժի մասնաճյուղ) |
Պալատական հրապարակ , 6 | 2010 թ. | ||
Ռուսական պետական թանգարան [3] | Ինժեներների փողոց, 4 | 1898 թ. | Ռուսական մշակույթի զարգացման բոլոր փուլերն ու ուղղությունները, նրա բոլոր հիմնական տեսակներն ու ժանրերը, դպրոցները, որ գոյություն են ունեցել Х-XXI դարերում | |
Մարմարե պալատ [3] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) |
Միլլիոննայա փողոց, 5/1 | 1995 թ․ | Մշտական ցուցադրություններ - «Լյուդվիգի թանգարանը Ռուսական թանգարանում», «Պետերբուրգցի կոլեկցիոնրներ Ռժևսկի եղբայրների հավաքածուն» | |
Միխայլովի ամրոց [3] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) |
Սադովայա փողոց, 2 | 1991 թ. | Մշտական ցուցադրություններ — «Ամրոցի ու նրա բնակիչների պատմությունը», «Անտիկ սյուժեներ ռուսական մշակույթում» և «Վերածնունդը ռուս գեղանկարիչների արվեստում» | |
Ստրոգանովի պալատ [3] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) |
Նևայի պողոտա , 17 | 2003 թ․ | Ցուցադրությունը կոչվում է «Ընտանեկան մասունքներ և Ստրագովների տոհմի ներդրումը ռուսական եկեղեցիներում», ցուցադրվում են также նաև Ստրագովների տոհմի` հանքաքարերի բացառիկ հավաքածուն | |
Ամառային այգի (Սանկտ Պետերբուրգ) [3] (Ռուսական պետական թանգարանի մասնաճյուղ) |
Ամառային այգի կղզի | 1704 թ. | Ցուցադրվում են արձանների հավաքածուն և Պետրոս I-ի ամառային պալատ ը` որպես կայսերական առաջին ամառային բնակատեղի | |
Քաղաքային քանդակագործության պետական թանգարան [4] | Նևայի պողոտա , 179/2«А» | 1939 թ. | Թանգարանի հիմնական ցուցադրությունը - Ալեքսանդրո-Նևյան արական մենաստանի նեկրոպոլները և Բլագովոշչենյան գերեզմանատուննը, որտեղ թաղված են կայսերական տոհմի շար անդամներ և այլ հայտնի անձինք։ Առավել հայտնի է Ալեքսանդր Սուվորով ի շիրիմը։ | |
Սանկտ Պետերբուրգի` գեղարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության` Ի. Ռեպինի անվան պետական ակադեմիական ինստիտուտ (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարան)[5] | Համալսարանի առափնյա փողոց , 17 | 1757 թ. | Ռուս ու արևմտաեվրոպական վարպետների նկարներ, ինչպես նաև անտիկ ու արևմտաեվրոպական քանդակագործության նմուշների կրկնօրինակներ, դասարաններում որպես նկարելու մոդել ծառայող «գիպսե գլուխներ» ու «գիպսե ֆիգուրներ»։ | |
Ի. Բրոդսկու տուն-թանգարան [5] (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի մասնաճյուղ) |
Արվստեների հրապարակ, 3 | 1949 թ. | Ցուցադրվում է ռուս նկարիչների նկարներ, որ հավաքել է Իսաակ Բրոդսկին, ինչպես նաև հենց նկարչի աշխատանքները։ | |
ռուս. ` «Пенаты»)[5] (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի մասնաճյուղ) |
Ռեպինո գյուղ, Պրիմորսկոե խճուղի, 411 | 1940 թ. | Ցուցադրվում են նկարչի անձնական իրերը, նրա նկարները, ինչպես նաև նրա որդու` Յուրիի ստեղծագործությունները և ռուս այլ գեղանկարիչների աշխատանքներ | |
Պ. Չիստյակովի տուն-թանգարան[5] (Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարանի մասնաճյուղ) |
Պուշկին քաղաք, Մոսկովյան խճուղի, 23 | 1987 թ. | XIX — XX դար երի ռուսական արվեստի շատ հայտնի վարպետների ուսուցիչը |
Ծանոթագրություններ
edit- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Պետական Էրմիտաժի ցուցանմուշների հավաքածուները
- ↑ Թանգարանի բացման տարեթիվ է համարվում 1764 թվականը` Եկատերինա II կայսրուհու կողմից ֆլամանդական ու հոլանդական գեղանկարչության նմուծների հավաքածուի ձեռքբերման տարին (տես` Էրմիտաժի պաշտոնական կայքը)
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 Ռուսական թանգարան. Թանգարանային համալիր
- ↑ Քաղաքային քանդակագործության պետական թանգարան. ցուցադրություններ
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 Գեղարվեստի ռուսական ակադեմիայի գիտահետազոտական թանգարան. հավաքածուն