Սալոնիկը նավահանգստային քաղաք է Հունաստանում, Եգեյան ծովի Թերմաիկոս ծոցի ափին։ Կենտրոնական Մակեդոնիա նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչության թվով Հունաստանի երկրորդ քաղաքն է: Առանց արվարձանների բնակչությունը կազմում է 365,000 մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով)։ Հիմնվել է մ.թ.ա. 315 թվականին։