Wy/hy/Ռուսաստան

< Wy‎ | hy
Wy > hy > Ռուսաստան

Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է: Նրա տարածքի մեծ մասը գտնվում է Ասիայում, սակայն այս երկիրը տարածքներ ունի նաև Եվրոպայում:


Ռուսաստան
noframe
Российская Федерация
noframe
տեղեկություններ
բնակչություն 142,754,000 մարդ
տարածք 17 101 481 կմ²
տարադրամ Ռուբլի (RUB)
հեռախոսի կոդ +7
ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
noframe

Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան է, որը գտնվում է Եվրոպական Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կա 15, այսպես կոչված, միլիոնանոց քաղաք՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ (Լենինգրադ)՝ նախկին մայրաքաղաքը, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ (Սվերդլովսկ), Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա (Կույբիշև), Օմսկ, Չելյաբինսկ, Դոնի Ռոստով, Ուֆա, Կրասնոյարսկ, Պերմ, Վոլգոգրադ (Ստալինգրադ) և Վորոնեժ։

Ծովափնյա հանգիստ նախընտրողների համար հարմարավետ քաղաքներ են Սևաստոպոլը (Ղրիմ թերակղզում) և Սոչին:

Տարածքի մեծության պատճառով Ռուսաստանի կլիման բազմազան է։ Կլիման արևմտյան մասում ցամաքային է, միջին մասում՝ խիստ ցամաքային, իսկ արևելյան ծովափնյա գոտում՝ մուսոնային։

Մթնոլորտի ջերմությունը հարավից հյուսիս և արևմուտքից արևելք ուղղություններով նվազում է և նվազագույնի է հասնում երկրի հյուսիս-արևելքում։ Այստեղ Օյմյակոն գոգավորությունում գրանցվել է բնակելի ցամաքի ամենացածր ջերմաստիճանը (-78°С)։ Ռա մասամբ պայմանավորված է ձմեռային անտիցիկլոնով։

Ռուսաստանի համեմատաբար տաք տարածաշրջանը Հյուսիսային Կովկասն է, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը (+43°С) գրանցվել է Մերձկասպյան ցածրավայրում։ Երկրի մեծ մասում տեղումների քանակը բավարար է հողագործության կազմակերպման համար։

Տեղումները համեմատաբար առատ են Ռուսաստանի արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսից մշտապես փչող քամիների և հեռավորարևելյան ծովափնյա գոտում՝ Խաղաղ օվկիանոսից ամռանը փչող մուսոնային քամիների ազդեցությամբ։

Տեղումների տարեկան քանակը ամենաքիչն է Վոլգա գետի ստորին հոսանքում, որի պատճառով այստեղ, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում հողագործությունը կազմակերպվում է ոռոգման շնորհիվ։

Արևելյան շրջաններում ամառը կարճատև է, և այդ պատճառով վաղ աշնանային ցրտերն ու երկարատև տեղումները հաճախ ոչնչացնում են գյուղատնտեսական մշակաբույսերի բերքը։ Այս գոտին կոչվում է գյուղատնտեսական ռիսկի գոտի։

Բարեխառն գոտուց հյուսիս, հողի բազմամյա սառածության պատճառով, հողագործությունն ընդհանրապես հնարավոր չէ։