Ջերմուկը առողջարանային քաղաք է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում։ Այն հատկապես հրաշալի է ամառներում, և հայտնի իր հանքային ջրերի ու խիտ ու կանաչ լեռնային անտառների համար։ Ձմեռներում Ջերմուկի ձյունով ծածկված սարերն ու բլուրները ծառայում են որպես դահուկավարության տեղ։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ. բարձրության վրա, և այդպիսով արյան ճնշմամբ հիվանդ մարդիկ լավ է իրենց բժշկի հետ խորհրդակցեն նախքան այն այցելելը և հատկապես տաք հանքային ջրի լոգանք ընդունելը։
Տեղ հասնել
editՄարշրուտկաները և հանրակառքերը (ավտոբուսները) մեկնում են Երևանի Կիլիկիա (հարավային) կայարանից։ Նաև հնարավոր է միասնական տաքսի վերցնել, կամ հեծանիվ կամ մեքենա վարձել։
Շրջել
editՋերմուկի առողջարանային հատվածը բաժանված է քաղաքի հիմնական մասից, և մեծ հավանականությամբ դուք լինելու եք առողջարանային մասի առողջարաններից մեկում, որը նշանակում է հեշտությամբ կարող եք ոտքով շրջել ամբողջ տարածքը։ Գեղեցիկ անտառները, լիճը, և ջրվեժները հիանալի առիթ են ընձեռնում քայլելով զբոսնելու։
Տեսանելիք
edit- Ջերմուկի լիճը - մեծ ու գեղեցիկ ջրամբար, որի կողքն է հանքային ջրերի միջանցքը
- Գնդեվանք - Գնդեվազ գյուղի ժայռերի ներքո է գտնվում։ Կարելի է արշավել կամ հեծանվով այնտեղ հասնել։ Եկեղեցին ու գավիթը գեղեցիկ են, հետաքրքիր քանդակներ ու խաչքարեր կան, ու նաև փիկնիկի վայր հարևանությամբ։
Անելիք
edit- Հանքային ջրի լոգանք - գրեթե բոլոր առողջարաններն առիթ են ընծայում տաք հանքային ջրի լոգանքի։ Արյան ճնշմամբ հիվանդ լինելու պարագային բժշկի հետ խորհրդակցել։
- Հանքաջրերի միջանցք - տարբեր ջերմաստիճանով հանքայրին ջրերի սրահ, որոնք խողովակներով դուրս են թափվում պատից։ Փորձեք տարբեր ջերմաստիճանները, որոնցից ամեն մեկն իբր լավ են տարբեր տկարությունների համար։
- Արշավել - բազում հիանալի արշավների առիթներ
- Դահուկավարություն - ձմեռային այցելության համար
Ուտելիք
editԱռողջարաններն առաջարկում են նախաճաշ, ճաշ և ընթրիք (փորձելով լինել առողջարար)։ Ոչ առողջարանային սնվելու տարբերակներ կան, բայց սակավաթիվ են։
Խմելիք
edit- Հանքային ջրեր
- Թան՝ մածունով և Ջերմուկ հանքային ջրով
Քնելատեղիք
edit- <sleep name="Ջերմուկի Արմենիա առողջարան" alt="" address="Ջերմուկ, Միասնիկյան փ․ 2" directions="" phone="" url="http://www.jermukarmenia.com" checkin="" checkout="" price="" lat="" long="">Գեղեցկորեն վերականգված ճոխ առողջարան</sleep>
- <sleep name="Անուշ հյուրանոց" alt="" address="Ջերմուկ, Վարդանյան փ․ 5" directions="" phone="(+374 287) 22441, 22600" url="" checkin="" checkout="" price="մարդա 10000դ (առանց նախաճաշի)" lat="" long=""></sleep>
- <sleep name="Օլիմպիա առողջարան (Սանատորիա հ․ 3)" alt="" address="Ջերմուկ, Շահումյան փ. 16" directions="" phone="(+374 287) 22 366, 444 904" url="http://www.jermukolympia.am/" checkin="" checkout="" price="https://web.archive.org/web/20130118043820/http://www.jermukolympia.am/rooms.php?id=4" lat="" long=""></sleep>
- <sleep name="Ջերմուկ աշխարհ առողջարան (նախկին Լեչկոմիսիյա)" alt="" address="Ջերմուկ, Շահումյան փ. 20" directions="" phone="(+374 287) 22443, 21208, 26242, 22433, 21208" url="" checkin="" checkout="" price="" lat="" long=""></sleep>
- <sleep name="Թուրիս հյուրանոց" alt="" address="Ջերմուկ, Մելիք Ադամյան փ․" directions="" phone="" url="" checkin="" checkout="" price="" lat="" long=""></sleep>
- <sleep name="Արարատ մոր և մանկան առողջարան" alt="" address="Ջերմուկ, Շահումյան փ․" directions="" phone="(+37410) 253141, 289711, (+37499) 253141" url="https://web.archive.org/web/20130611075305/http://www.armhotels.am/AM/Hotels/Details/ararat_mother_and_child_sanatorium_85" checkin="" checkout="" price="" lat="" long=""></sleep>
Հետո այցելել
edit