Wy/hy/Կիպրոս

< Wy | hy
Wy > hy > Կիպրոս

Կիպրոսը պետություն է Արևմտյան Ասիայում, Միջերկրական ծովի արևելյան մասում՝ Թուրքիայից հարավ։ Գտնվում է նույնանուն կղզու վրա։


Կիպրոս
Κύπρος
noframe
տեղեկություններ
բնակչություն 1,141,166 մարդ
տարածք 9,251 կմ²
հեռախոսի կոդ +98
noframe

Ունի զբոսաշրջային կարևոր նշանակություն: Պատմական տարբեր ժամանակահատվածներում պատկանել է Բյուզանդիային, Թուրքիային, Մեծ Բրիտանիային, Հունաստանին և այլն: Դա է պատճառը, որ երկրում շատ է արտաքին միջավայրի ազդեցությունը:

Կղզու ափերը ցածրադիր են, թույլ կտրտված, մակերևույթը լեռնային է։ Հյուսիսային ափի երկայնքով ձգվում է Կիրենիա լեռնաշղթան(առավելագույն բարձրությունը՝ 1023 մ), կենտրոնական և հարավային մասում՝ Տրոոդոս լեռնազանգվածը (առավելագույն բարձրությունը՝ 1951 մ)։ Նրանց միջև Մեսաորիա հարթավայրն է (բարձրությունը մոտ 200 մ)։ Օգտակար հանածոներից կան քրոմիտ, երկաթ, պղինձ, ասբեստ։ Կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Ամառը շոգ է (25-35C), ձմեռը՝ մեղմ (10-15C) ։ Տարեկան տեղումները հարթավայրերում 300-500 մմ են, լեռներում՝ 100-1300 մմ։ Գետահունները ջրվ են լցվում միայն ձմեռային անձրևներից հետո։ Մինչև 500 մ բարձրությունները գերակշռում են մշտադալար թփերի մացառուտները, ավելի բարձր՝ կաղնու, նոճու, հալեպյան սոճու անտառները (գրավում են Կիպրոսի տարածքի մոտ 20 %-ը):

Կիպրոսը Միջերկրական ծովի երրորդ ամենամեծ կղզին է և ամենասիրված շրջաններից մեկն է զբոսաշրջիկների համար։ Կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիրը։

Արժույթ

edit

Հիմնական արժույթի տեսակը Եվրոն է:

Վիճակագրություն

edit

Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունների տվյալների, Կիպրոսը համարվում է ամբողջ աշխարհի 40 ամենազբոսաշրջային երկրներից մեկը։ 2013 թվականին հրատարակված նոր տվյալների համաձայն, Կիպրոսը 29-րդն էր աշխարհում։ Բացի այդ, Կիպրոսը ըստ զբոսաշրջային ենթակառուցվածքների աշխարհի առաջատար երկիրն է։

Կիպրոսում զբոսաշրջիկներին գրավում է արևադարձային, տաք կլիման և մշտական արևը։ Զբոսաշրջիկների հիմնական ժամանակաշրջանը դա ամառը և աշունն է։ Ամենալավ զբոսաշրջային ամիսը հուլիսն է: