Կատար, պաշտոնապես՝ Կատարի Պետություն, երկիր Հարավարևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա։ Ցամաքային սահման ունի միայն Սաուդյան Արաբիայի հետ, իսկ մյուս բոլոր կողմերից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով։ Պարսից ծոցը նաև Կատարը բաժանում է հարակից Բահրեյնից։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Դոհան է։