Wy/hy/Լեհաստան

< Wy | hy
Wy > hy > Լեհաստան

Լեհաստանը պետություն է Արևելյան Եվրոպայում: Այն գտնվում է Վիսլա և Օդրա գետերի ավազանում՝ Բալթիկ ծովի ափին։


Լեհաստան
noframe
Rzeczpospolita Polska
noframe
տեղեկություններ
բնակչություն 38,301,884 մարդ
տարածք 312, 679 կմ²
հեռախոսի կոդ +48
ժամային գոտի UTC+1
noframe

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս–արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան: Տարածքի չափերով համեմատաբար մեծ քաղաքներ են քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը և Գդանսկը։

Լեհաստանի ընդհանուր տարածքը կազմում է 312,685 քառակուսի կիլոմետր։ Տարածքային առումով գրավում է աշխարհում 70-րդ, իսկ Եվրոպայում 9-րդ տեղը։

Լեհաստանի ընդհանուր տարածքը կազմում է 312,685 քառակուսի կիլոմետր։ Տարածքային առումով գրավում է աշխարհում 70-րդ, իսկ Եվրոպայում 9-րդ տեղը։

Շրջաններ

edit

Լեհաստանի Հանրապետությունը բաժանվում է 16 վոևոդությունների, որոնք բաժանվում են 379 պովյատներ, իսկ պովյատները 2,478 գմինաների։ Վարչական բաժանման այդ եռաստիճան համակարգը գործում է 1999 թվականից։ Քաղաքապետերը սովորաբար ունեն պովյատի և գմինայի ղեկավարի կարգավիճակը։

 
Լեհաստանի շրջաններ և վոյեվոդություններ
Կենտրոնական Լեհաստան (Լոձ, Մազովիեց)
Այստեղ է գտնվում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան և երրորդ քաղաք Լոձը
Հարավային Լեհաստան (Մալոպոլսիե, Սիլեզկ)
Լեհաստանի կրթամշակութային կենտրոնն է: Այստեղ են գտնվում Լեհաստանի ճարտարապետական հնությունների և մշակութային կենտրոնների մեծ մասը: Այստեղ է գտնվում նաև Կրակովը:
Հարավարևմտյան Լեհաստան (Դալնոսլասկի, Օպոլյան)
Այստեղ է գտնվում դինամիկ և հայտնի Վրացլավ քաղաքը: Այս շրջանի մշակույթի վրա մեծ ազդեցություն են ունեցել տարբեր երկրների ներդաշնակությունը: Այս շրջանում դուք կարող եք խոսել նաև չեխերեն ու գերմաներեն:
Հյուսիսարևմտյան Լեհաստան
Պատմական տարբեր ժամանակահատվածներում կռվախնձոր է եղել Գերմանիայի և Լեհաստանի միջև: Հայտնի է իր յուրօրինակ և որոշ չափով տարօրինակ մարդկային կյանքով:
Հյուսիսային Լեհաստան (Կույավսկո-պոմարյան, Պոմորյան, Մազկուրյան)
Այս շրջանում դուք կարող եք անցկացնել ձեր լիակատար հանգիստը: Այստեղ են գտնվում Լեհաստանի բալթյան ծովափերը և հանգստավայրերի մեծ մասը:
Արևելյան Լեհաստան (Վարմիա-Մազուրյան, Մերձկարպատյան, Պոդլասկի)
Լեհաստանի ամենականաչ շրջանը: Հայտնի է իր նեքին ջրերի առատությամբ:

Տրանսպորտ

edit

Երկաթուղիների երկարությունը 19,837 կմ է։ Ավտոճանապարհների երկարությունը 412,035 կմ է, ներքին ջրային նավարկելի ուղիներինը՝ 6,6 հզ. կմ (գլխավոր ջրային ուղին Օդրա գետն ու Գլիվիցեի ջրանցքն են): Կարևոր նավահանգիստներն են՝ Շչեցին՝ Սվինոույսցեի հետ, Գդինյա և Գդանսկ: Վարշավայի Օկենցե գլխավոր օդանավակայանն ունի միջազգային նշանակություն։

Վարշավա քաղաքում դուք կարող եք շրջել տաքսիներով, երթուղայիններով, տրոլեյբուսով, իսկ ստորերկրյա ուղևորափոխադրում նախընտրողները նաև մետրոյով:

Մետրոն աշխատում է 19:00-ից մինչև 8:00: Մետրոյի ժետոնը` նախատեսված մեկ անձի երթևեկության համար, արժե 110 զլոտի: