Wy/hy/Իսպանիա

< Wy | hy
Wy > hy > Իսպանիա

Իսպանիան պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում: Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները: Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին: Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է: Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով:


Իսպանիա
noframe
Reino de España
noframe
տեղեկություններ
բնակչություն 46,030,109 մարդ
տարածք 504,030 կմ²
հեռախոսի կոդ +34
ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
noframe

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը: Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010): Մայրաքաղաքը Մադրիդն է: Խոշորագույն քաղաքներն են [[Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան: Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում:

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է: Իսպանիան զարգացած երկիր 13-րդ խոշորագույն տնտեսության աշխարհում: Անդամակցում է Միվորված Ազգերի Կազմակերպության, ՆԱՏՕ, ՏՀԶԿ և ԱՀԿ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամը դարձավ հիմնական խնդիրը Իսպանիայի տնտեսության համար: