Դուբլինը Իռլանդիայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Իռլանդիայի արևելյան ափի գրեթե մեջտեղում, Լիֆի գետի բերանին և Դուբլին մարզի կենտրոնում։ Հիմնադրվել է որպես վիկինգների բնակավայր։ Այնուհետև զարգացել է որպես Դուբլինի Թագավորություն՝ դառնալով կղզու հիմնական քաղաքը։ 17-րդ դարից սկսած քաղաքը մեծ տեմպերով ընդլայնվել է՝ դառնալով Բրիտանական Կայսրության երկրորդ և Եվրոպայի հինգերորդ ամենամեծ քաղաքը։