Wy/hy/Բջնի

< Wy | hy
Wy > hy > Բջնի
Wy/hy/Բջնի


Բջնիի համայնապատկեր

Բջնին պատմական գյուղ է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում։ Այն հայտնի է իր հանքային ջրերով ու միջնադարյան բերդով։ Բջնիում գտնվում է Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Սարգիս միջնադարյան եկեղեցիները և Սուրբ Մինաս մատուռը։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ. բարձրության վրա։ Երևանի կենտրոնից գտնվում է 43 կիլոմետր հեռավորության վրա։

Տեղ հասնել

edit

Այնտեղ հնարավոր է հասնել 2 տարբերակով, Երևանի Տաշիր առևտրի կենտրոնից յուրաքանչյուր օր ժամը 9-ին և 5-ին կա ավտոբուս, որով հնարավոր է հասնել բնակավայր, ավելի արագ մեթոդ է 279 համարի ավտոբուսով մեկնել Չարենցավան, որը շարժվում է Երևանի պետական Բժշկական համալսարանի մոտից՝ Կորյունի փողոցից, յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, ապա այնտեղից յուրաքանչյուր կլոր ժամին, 9-ից մինչև ժամը 18-ը կա Չարենցավան-Բջնի և հետադարձ ավտոբուս (Կիրակի օրերը միայն զույգ ժամերին)։

Տեսարժան վայրեր

edit

Դուք կարող եք շրջել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որին կից գտնվում է միջնադարյան բերդը, որտեղ նույնպես կարող եք շրջել, կարող եք նաև այցելել Հանքային ջրի աղբյուրը, որը գտնվում է Հրազդան գնալու ճանապարհին։


Սնվելու վայր

edit

Սուրբ Մինաս մատուռի մոտակայքում կան տաղավարներ, որտեղ հնարավոր է կազմակերպել ճաշկերույթ։


Գիշերակաց

edit

Բջնի հանգստյան գոտին հյուրանոցներից մեկն է, որտեղ հնարավոր է անցկացնել գիշերակացը։