Wn/hy/Գլխավոր էջ

< Wn | hy
(Redirected from Wn/hy/Գլխավոր Էջ)
Wn > hy > Գլխավոր էջ
Բարի գալուստ Վիքիլուրեր
Ազատ բովանդակությամբ նորությունների աղբյուրներ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ավելացնել նորություններ:
Այս պահին Հայերեն Վիքիլուրերն ունի 11 հոդված:

Տարվա կարևորագույն նորություններ

  • 2015 թվականի փետրվարի 12-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց.«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհարկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են», «Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել»[1]:
  • 2015 թվականի փետրվարի 13-ին Գագիկ Ծառուկյանի անունից տարածվեց հետևյալ հայտարարությունը. <<...Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով...Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից :Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը[2]։


Վերջին նորություններ



Հետաքրաշարժ նորություններ

  • Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Vanity Fair» ամսագրին, ամերիկացի կրիմինալիստ Վինսենթ դի Մայոն, իր արած հետազոտությունների հիման վրա առաջ է քաշել այն հիպոթեզը, որ ֆլամանդացի ականավոր նկարիչ Վինսենթ Վան Գոգը սպանվել է, այլ ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես ընդունված է կարծել:(18.11.2014)


Սպորտային նորություններ

Նոյեմբերի 8-ին Գերմանիայում կայացած 10 ռաունդանոց մենամարտում Կենտիկյանը միավորներով հաղթեց ճապոնուհի Նաոկո Ֆուդզիոկային և պաշտպանեց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը : Մենամարտից հետո Սյուզի Կենտիկյանն իր թիմի հետ հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ զոհերի հիշատակին:



Վիքիլուրերին կից նախագծեր
  1. Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում
  2. Ծառուկյանի պատասխանը Սարգսյանին. Չեմ իջնելու այդ մակարդակին