Talk:Wy/hy/Վիքիճամփորդ։Նախագիծ
Հարգելիներս՝ Gardmanahay, Vopyan, Ղուկասյան Մարո, Sigma'am, Tsaghkyan, Marsela Khurshudyan, Լիլիթ85, Yeggarik, Voskanyan, Armineaghayan, Anna1894, Soghomon Matevosyan, Angel X, VardanMn, HOVANI, Omicroñ'R, --Violmsyan (talk) 19:41, 30 November 2019 (UTC) կարծում եմ ժամանակն է կամաց-կամաց Վիքիճամփորդի սայլը տեղից շարժել։
Նախ երևի ամեն մեկը գրի թե աշխատանքներից ինչ է նախընտրում։ Մենք կարիք ունենք՝
- Նախ հասկանալ էջերի հիմնական կազմության ձևը։
- Քննարկել և խմբագրել խմբագրման կանոնները։
- Գոյություն ունեցող հոդվածները բարելավել։
- Կազմել ստեղծվելիք հոդվածների ցանկեր։
- Հոդվածներ Հայաստանի բնակավայրերի մասին։
- Հոդվածներ համաշխարհային տուրիստական մեծ և այցելվող կենտրոնների մասին, որոնք կան այլալեզու Վիքիճանփորդներում։
- Հավաքել նյութեր բնակավայրերի, այնտեղ գտնվող հուշարձանների, հյուրանոց/հյուրատների, սննդի օբյեկտների և տրանսպորտի մասին։
- Այլալեզու հոդվածներից թարգմանել լավ գրված հոդվածները։
- Ստեղծել կաղապարներ, որոնք կպահանջվեն հոդվածների խմբագրման զուգընթաց։
- Հոդվածների համար լուսանկարել Հայաստանի բնակավայրերում (սա, երևի սկսենք գարնանից), առայժմ կարելի է ցուցակները կազմել և նախապես Վիքիպահեստում փնտրել արդեն եղած լուսանկարները։
Կարծում եմ այս կետերի շուրջ անհրաժեշտ է պայմանավորվել և աշխատել։ Խնդրում եմ արձագանքել։--Beko (talk) 18:28, 4 November 2019 (UTC)
Ինչի՞ մասին գրել
editՎեց հիմնական կետերը, որոնք հետաքրքրքում են զբոսաշրջիկներին և որոնց մասին պետք է գրել։ Կարևոր է հոդվածների ստանդարտ կազմությունը, վիքիճամփորդից ուղեցույցից օգտվողին/ճանապարհորդներին հեշտ կողմնորոշվելու համար։
- Համառոտ նկարագրություն, թե ի՞նչ բնակավայրի մասին է խոսքը։
- Ինչպե՞ս հասնել, ի՞նչ տրանսպորտ օգտագործել բնակավայրում
- Տեսարժան վայրեր
- Ինչով զբաղվել
- Սնունդ
- Որտեղ գիշերել
Սա այլալեզու Վիքիճամփորդների ընտրած տարբերակն է։ Որոշ բնակավայրերի առանձնահատկություններից ելնելով կարելի է հիմնական կետերից շեղվել, բայց պետք չէ շատ ոգևորվել։ --Beko (talk) 18:52, 4 November 2019 (UTC)
Ինչո՞ւ ենք ստորագրել նախագծի էջում
editՀարգելիներս՝ Gardmanahay, Vopyan, Ղուկասյան Մարո, Sigma'am, Tsaghkyan, Marsela Khurshudyan, Լիլիթ85, Yeggarik, Voskanyan, Armineaghayan, Anna1894, Soghomon Matevosyan, Angel X, VardanMn, HOVANI, Omicroñ'R, Poghosyan97, --Violmsyan (talk) 19:45, 30 November 2019 (UTC) ժամանակն է ակտիվանալ և մասնակցել վերը առաջադրած հարցերիս քննարկմանը։ --Beko (talk) 11:35, 30 November 2019 (UTC)
- Ինձ այսօր է տեղեկացրվել հարգելի Beko, ես մտածում էի, որ հավաք կկազմակերպես շաբաթ օրը, որ բոլորը գան, ընդհանուր հայտարարի գանք, նոր սկսենք խմբագրումները--Soghomon Matevosyan (talk) 19:31, 30 November 2019 (UTC)
- Շնորհակալություն Beko ջան, կսկսեմ ակտիվորեն մասնակցել քննարկումներին։ Gardmanahay (talk) 20:16, 30 November 2019 (UTC)
Շնորհակալություն հարգելի Beko, կփորձեմ հնարավորինս ակտիվ մասնակցել--Ղուկասյան Մարո (talk) 05:26, 2 December 2019 (UTC)
Հարելի Beko ցավոք ես այս պահին չեմ կարող ակտիվ մասնակցություն ցուցաբերել նախագծին։ Հուսով եմ մի օր կմիանամ թիմին։--Yeggarik (talk) 11:28, 6 December 2019 (UTC)