Talk:Wy/hy/Գլխավոր էջ
Latest comment: 10 years ago by Karscout in topic Նախագծի անուն
Նախագծի անուն
editՀարգելի հանրություն, եթե մտել եք այստեղ, ուրեմն հետաքրքրված եք նախագծով։ Ծովայինների խոսք կա՝ ինչպես նավը կոչես՝ այնպես էլ այն կլողա, մենք էլ այժմ պետք է կողմնորոշվենք և ճիշտ ու ամփոփ անուն ընտրենք։ Եթե կարծիքներ կան, ապա շարադրեք։ Առայժմ ունենք երկու առաջարկված տարբերակ «Վիքիուղեցույց» և «Վիքիճամբար»։--Beko (talk) 07:45, 2 January 2014 (UTC)
- Ես առաջարկում եմ «Վիքի ճամբորդ» տարբերակը: Կամ «Վիքի ճամփորդ»: Բառարանում երկու տարբերակն էլ կա:--Beko (talk) 08:51, 2 January 2014 (UTC)
- «Վիքիճամփորդը» ինձ նույնպես դուր է գալիս։ Տառադարձված «Վիքիվոյաժը» իմհկ նույնպես վատ չի հնչի։ Իսկ «Վիքիուղեցույց» և «Վիքիճամբար» տարբերակները կարծես այդքան լավ կամ լիարժեք չեն արտահայտում նախագծի բովանդակությունը։ -Vacio (talk) 09:47, 2 January 2014 (UTC)
- Ես էլ եմ կողմ Վիքիճամփորդ տարբերակին, բայց փ-ով։ Ամենահարմար տարբերակն է այս պահին։ --Lilitik22 (talk) 10:55, 2 January 2014 (UTC)
- Այո, փ-ով, ինձ բառարանը շփոթեցրեց։--Beko (talk) 14:27, 2 January 2014 (UTC)
- «Վիքիվոյաժ»-ին ուղղակի իմաստով համապատասխան բառը «Վիքիճամփորդություն» բառն է։ Թե չէ կստացվի, որ խոսքը մարդու մասին է, ալլ ոչ թե՝ ճանապարհորդության։ Vahram Mekhitarian (talk) 00:23, 3 January 2014 (UTC)
- Կարծում եմ «Վիքիուղեցույցը» ամենադիպուկն է փոխանցում իմաստը, «ուղեցույցը» հենց «guide»/«путеводитель» իմաստը ուներ, բայց այժմ ընդարձակվել է։ Ուղակի փոքր ինչ երկար է, այդ պատճառով Վիքիճամփորդ–ը գուցե իրոք լավ տարբերակ է, միակ մտավախությունը նույնն է, ինչ Վահրամի մոտ։ --Xelgen (talk) 03:52, 3 January 2014 (UTC)
- «guide»/«путеводитель» Տարբերակը, ինչքան հասկացա, ռուսների մոտ է միայն և նրանք «Գիդն» են ընտրել երևի կարճ լինելու պատճառով, այլ ոչ նրա համար որ ավելի դիպուկ է« թեև պետք է ասել, որ այս նախագիծը իրոք ուղեցույց է, այլ ոչ ճամփորդություն։--Beko (talk) 12:06, 3 January 2014 (UTC)
- Այո, փ-ով, ինձ բառարանը շփոթեցրեց։--Beko (talk) 14:27, 2 January 2014 (UTC)
ՈՒնենք նաև «ուղեցույցի» հոմանիշ «ուղեգիրք» («ուղեմատեան») տերմինը, որը համապատասխանում է նախագծի իմաստին: Տես՝ Հայերէն Բացատրական Բառարան (1944) կամ Ժամանակակից Հայոց Լեզվի Բացատրական Բառարան (1969): Այսով, առաջարկում եմ «Վիքիուղեգիրք» տարբերակը: --Karscout (talk) 14:48, 3 January 2014 (UTC)